ՊՎԾ-ԱՆ սկանդալից մինչև դոնոր լինելու պարտավորություն․ մամուլը Թորոսյանի մասին

2019 թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 157 հոդված, որոնցից 8-ը եղել է բացասական, 2-ը դրական, 147-ը՝ չեզոք։

Նախարար Թորոսյանի շուրջ բացասական հոդվածները երկու ուղղություն ունեն։ Առաջին հերթին Արսեն Թորոսյանին մեղադրում են մարդու իրավունքները խախտելու մեջ։ Ըստ Թորոսյանի՝ Հայաստանում, բոլոր մարդիկ դոնոր պետք է լինեն մահից հետո, իսկ եթե դեմ են՝ կարող են նախապես հրաժարվել։ Սա հասարակական լայն շրջանակների կողմից միանշանակ չի ընդունվել։ Երկրորդ դրվագը կապված է ՊՎԾ-ԱՆ կոռուպցիոն սկանդալի հետ, այստեղ էլ Արսեն Թորոսյանի անվան շուրջ բազմազան քննարկումներ են ծավալվել։ Նախարարին մեղադրում են նաև Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրենի փախուստին միջամտելու և օգնելու մեջ։

Կոռուպցիան մերժող քաղաքական թիմում, ստացվում է, որ կոռուպցիա, այնուամենայնիվ, գոյություն ունի։ Սպասենք, տեսնենք, թե ովքեր են ի վերջո կոռուպցիոներները։