Արարատ Միրզոյանի օրոք է այդ կարգը մտցվել

2019 թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 457 հոդված, որոնցից 78-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական, 368-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահի վերաբերյալ նշված տասնօրյակում քննարկումները թեժ են եղել։ Լրատվականները մեղադրում են Արարատ Միրզոյանին իրեն սպասարկող մեքենաների թիվը թակցնելու մեջ։ Նշում են, որ թափանցիկություն հայտարարած քաղաքական թիմը թափանցիկ չի աշխատում։
Այնուհետև թեժ քննարկումներ ծավալվեցին ԱԺ կանոնակարգ օրենքի շուրջ։ Լրագրողները դժգոհել էին, որ ԱԺ-ից դուրս գալուց հետո էլ են իրենց ստուգում, իսկ Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Արսեն Բաբայանը նշեց, որոր Արարատ Միրզոյանի օրոք է այդ կարգը մտցվել։

Քննարկվող թեմաներից մեկն էլ կապված է Արարատ Միրզոյանի հարազատներից մեկի հետ։ Ըստ մամուլի՝ կառավարության ենթակայությամբ գործող առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն օրերս կարգադրել է տեսչական մարմնի արևելյան տարածքային ստորաբաժանման նստավայրը, որն ընդգրկում է Սյունիքի ու Վայոց ձորի մարզերը, Սիսիանից Կապան տեղափոխել։ Այս փոփոխության հարցում, ըստ ԶԼՄ-ների, դերակատարում է ունեցել Արարատ Միրզոյանի օգնական Շուշաննա Թևանյանը։ Որպես պատճառ է ներկայացվում՝ իր մայրիկին աշխատանքի տեղավորելու հանգամանքը։

Այս լուրերից որևէ մեկը, եթե համանապատասխանում է իրականությանը, կստացվի, որ Արարատ Միրզոյանը սեփական թիմի որդեգրած «ազնիվ քաղաքականության» գաղափարը մի կողմ է նետել ու սեփական ամբիցիաներով է շարժվում, որոնք երբեմն կարող են հակասության մեջ մտնել թե՛ օրենքի, թե՛ հասարակական շահի հետ։