Դավիթ Սանասարյանի դեմ գործը Արսեն Թորոսյանի «ձեռքի գործն է»

2019 թ-ի ապրիլի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 121 հոդված, որոնցից 11-ը եղել է բացասական, 2-ը դրական, 128-ը՝ չեզոք։

Արսեն Թորոսյանի մասին բացական հոդվածներն այս տասնօրյակում կապված են եղել Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված գործի հետ։ Լրատվականները պնդում են, թե Դավիթ Սանասարյանի դեմ գործը Արսեն Թորոսյանի «ձեռքի գործն է»։ Այնուհետև, լրատվականները հարց են հնչեցնում, թե՝ «ինչպե՞ս է պատահում, որ փոխնախարարը կաշառքի համար պատժվում է, իսկ Արսեն Թորոսյանը՝ ոչ»։