Արցախյան հակամարտության լուսաբանումն առցանց մամուլում

2019թ-ի ապրիլի 1-ից 15-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ուշադրության կենտրոնում է եղել «Արցախյան հակամարտության» լուսաբանումն առցանց մամուլում։ Մշտադիտարկվել է 34 առաջատար կայք։ Դրանք ընտրվել են միջազգային անալիտիկ ծրագրերի միջոցով։

Նյութերի համար ընտրվել է 3 կատեգորիա՝ լուր / վերլուծություն / կարծիք

Բացի այդ, նյութերը սեգմենտավորվել են նաև որպես` բացասական / դրական / չեզոք

Բացասական են այն հոդվածները, որոնք չեն արտացոլում իշխանության ընտրած քաղաքականությունն ու գաղափարները, դրական են՝ իշխանական տեսակետներ ներկայացնող նյութերը, չեզոք են՝ բազմակողմանի կարծիք արտահայտող հոդվածներն ու պաշտոնական հաղորդագրությունները։

Նշված ժամանակահատվածում մշտադիտարկվել է 2533 հոդված

Գրաֆիկով (տե՛ս Գր. 1) ներկայացված է ընտրված կատեգորիաների և սեգմենտների արդյունքների համադրմամբ ստացված պատկերը։ Գրաֆիկը ներկայացնում է X և Y կոորդինատային առանցք, որտեղ հորիզոնական կոորդինատը սեգմենտն է (դրական/ բացասական/չեզոք), իսկ ուղղահայացը՝ կատեգորիան (լուր/վերլուծություն/ կարծիք)։ Հաշվարկների  ընթացքում դրական և վերլուծություն տարբերակիչները նշվել են (+) նշանով, բացասականը և կարծիքը (-) նշանով, չեզոքն ու լուրը (0) թվանշանով։

Արցախյան թեման ներքաղաքական տարատեսակ թեմաների պատճառով մշտադիտարկման այս ժամանակահատվածում երկրորդ պլան է մղվել։ Հայտարարագրվել է 2462 հոդված, որոնց մեծամասնությունը պաշտոնական հաղորդագրություններ են։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս ժամանակահատվածում տեղի են ունել մի շարք իրադարձություններ։ Վաշինգտոնից հնչեց հայտարարություն, համաձայն որի՝ ԱՄՆ-ն ցանկություն հայտնեց, որպեսզի Փաշինյան-Ալիև հանդիպումները շարունակվեն։ Ռուսական կողմից եւս հնչել են մի շարք հայտարարություններ։ Տեղի է ունեցել Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ Այս ժամանակահատվածում ակտիվորեն քննարկվեց նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի սկանդալային հայտարարությունը՝ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում։ Փորձագիտական և լրատվական դաշտը, սակայն նախընտրեց այն անտեսել, լռություն պահպանել։

Հ.Գ. Մեդիա Պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել իրադարձությունները, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն ու կողմնակալ մոտեցումներ կարժանանան կոշտ գնահատականի։