Դրական հոդվածները գերակշռում են

2019 թ-ի ապրիլի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 276 հոդված, որոնցից 26-ը եղել է բացասական, 56-ը՝ դրական, 194-ը՝ չեզոք։

Մշտադիտարկման արդյունքներից երևում է, որ նախորդ տասնօրյակում Գագիկ Ծառուկյանի գործունեությունը դրական է գնահատվել։ Դրանով է պամանավորված դրական հոդվածների կրկնակի ավելի լինելը բացասական հոդվածներից։ Բացասական հոդվածների հիմնական մասը ձևավորվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի LGBT համայնքի մասին խոսելիս պահպանողական դիրքերից հանդես գալուց հետո։