Սրճարանների շուրջ ձևավորված խնդրին անդրադառանլիս ո՛չ լրատվականները, ո՛չ շահառու կողմերը, ո՛չ փորձագետները չեզեքություն չեն պահպանել

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ուշադրության կենտրոնում են լինելու նաև հանրային հնչեղություն ունեցող քաղաքացիական և քաղաքական տարբեր հարցեր։

Այս անգամ մեր դիտակետում են եղել Օպերայի հարակից սրճարանների շուրջ ծավալվող իրադարձությունները:
2019թ-ի մարտի 13-15-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում սրճարանների ապամոնտաժմանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 1386 հոդված, որոնցից 523-ը եղել է բացասական, 507-ը՝ դրական, 356-ը՝ չեզոք։

Մշտադիտարկման արդյունքներից պարզ է դառնում`ո՛չ լրատվականները, ո՛չ շահառու կողմերը, ո՛չ փորձագետները չեզեքություն չեն պահպանել` քիչ դեպքերում է հղում կատարվել հարցի օրինականությանը, գերակշռել են էմոցիոնալ մեկնաբանությունները:

Հատկանշական է, որ նախկինում նման հարցերում ակտիվ ու հստակ դիրքորոշումներով հանդես եկող իրապաշտպանները լռել են`ցուցաբերելով անտարբերություն:

Լուսանկարը news.am-ի

Latest from historical news am

Go to Top