Բացասական հոդվածների մեծ մասն առնչվում են Գագիկ Ծառուկյանի մտերիմներին, ընտանիքի անդամներին  և Աբովյան քաղաքում ներքին խնդիրներին

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը սկսում է ուսումնասիրությունների նոր փուլ։ Ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքական գործիչները։ Մշտադիտարկվելու են բոլոր այն հոդվածները, որտեղ անդրադարձ կլինի ընտրված այս կամ այն քաղաքական գործչին։ 

Այս անգամ մեր դիտակետում է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։

2019թ-ի մարտի 1-10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում պատգամավրի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 124 հոդված, որոնցից 21-ը եղել է բացասական, 25-ը՝ դրական, 78-ը՝ չեզոք։

Մշտադիտարկման արդյունքներից պարզ է դառնում, որ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապված դրական և բացասական հոդվածները գրեթե հավասար են։ Բացասական հոդվածների մեծ մասն առնչվում են Գագիկ Ծառուկյանի մտերիմներին, ընտանիքի անդամներին  և Աբովյան քաղաքում ներքին խնդիրներին։

Latest from historical news am

Go to Top