Նիկոլ Փաշինյանի անունը պարունակող հոդվածներից 916-ը գնահատվել է բացասական

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը սկսում է ուսումնասիրությունների նոր փուլ։ Ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքական գործիչները։ Մշտադիտարկվելու են բոլոր այն հոդվածները, որտեղ անդրադարձ կլինի ընտրված այս կամ այն քաղաքական գործչին։ 

Այս անգամ մեր դիտակետում է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը։

2019թ-ի մարտի 1-10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 3099 հոդված, որոնցից 916-ը եղել է բացասական, 263 դրական, 1920-ը չեզոք։

Մշտադիտարկման արդյունքներից կարելի է եզրակացնել՝ վարչապետը հիմնական բացասական գնահատականի է արժանացել՝ Արցախյան ՀԱՐՑԻ, վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի, գործողությունների  ու հարկային դաշտում սպասվող փոփոխությունների պատճառով ։

Latest from historical news am

Go to Top