Նախարար Արայիկ Հարությունյանը գործունեությունը գնահատել են, որպես կանխակալ և հովանավորչական

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը սկսում է ուսումնասիրությունների նոր փուլ։ Ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքական գործիչները։ Մշտադիտարկվելու են բոլոր այն հոդվածները, որոնցում անդրադարձ կլինի ընտրված այս կամ այն քաղաքական գործչին։

Այս անգամ մեր դիտակետում է եղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

2019թ-ի մարտի 1-10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում նախարարի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 116 հոդված, որոնցից 32-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 81-ը՝ չեզոք։

Բացասական և դրական հոդվածների նման տարբերությունը Արայիկ Հարությունյանի կանխակալ և հովանավորչական գործունեության հետևանքն է։

Latest from historical news am

Go to Top