Ձենդ կտրի․ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը՝ լրագրողին

Երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողի հարցին՝ «որքանո՞վ է արդարացված Հայաստանի կողմից Թուրքիա փրկարարներ ուղարկելը՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որանողափրկարարական աշխատանքներին», արձագանքեց, որ ինքը նույնիսկ անհարմար կզգա այդ հարցին պատասխանել։

Դիտարկումից հետո՝ «իսկ անհարմար չե՞ք զգում, որ ձեր իշխանությունը թուրքերին օգնելու համար մարդ է ուղարկում», Աղազարյանը վրդովվեց․ «Ձենդ կտրի´, թող խոսամ, պատերազմի ժամանակ, երբ թշնամին գերի է ընկնում քո մոտ և  վիրավորա, դու պարտավոր ես բուժել, մենք պատերազմական իրողությունների մեջ ենք»

Մեդիա Պաշտպանը վրդովված է Հովիկ Աղազարյանի պահվածքից և պահանջում է, որ հայ պաշտոնյաները հարգանք ցուցաբերեն լրագրողների հետ շփվելիս.