Խաչատուր Սուքիասյանի կայքի լրագրողի գռեհիկ պահվածքը՝ պատգամավորի նկատմամբ

Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսնյութ է հրապարկել և կից գրել է․

«Իշխանության ամենամեծ փայատեր Խաչատուր Սուքիասյանը (Նիկոլ, ի դեպ, մտածելու բան ունես՝ ուր նստում ասում է՝ 41 պատգամավոր ունի ՔՊ-ում ու հաջորդ վարչապետն ինքն է) մտահոգված իշխանություն ու կապիտալ կորցնելու մտքից, ընդդիմության հանրահավաքներին մի սադրիչ-«լրագրող» աղջնակի է միշտ գործուղում։ Այսօր ինձ հետ հարցազրույցի ժամանակ, հավանաբար հասկանալով, որ առաջադրանքը չի ստացվում, ակնհայտորեն հուզվեց, վատ հոգեվիճակի մեջ ընկավ, ու եւ երբ սիրալիր նրան առաջարկեցի ջուր խմել, այն լցրեց վրաս։ Երբ նորից փորձեցի հանգստացնել, հայտարարեց, որ ինքը միայն Սիլ( պատկանում է Խաչատուր Սուքիասյանին) է խմում։ Լավ չեք աշխատում, լավ չեք աշխատում»։

Մեդիա Պաշտպանը հորդորում է լրագրողներին չդառնալ խամաճիկներ օլիգարխների կեղտոտ ձեռքերում, այլ անել իրենց գործը։ Հիշեցնենք, որ բողոքի ակցիաներ լուսաբանող լրագրողը չի կարող այս կամ այն ​​կողմ բռնել։ Հակառակ դեպքում նա դառնում է «ոչ լրագրող»։