«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ ըստ ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին կետի ՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու կյանքը բարձրագույն արժեք է. «Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է» և ըստ 24-րդ հոդվածի 1-ին կետի. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»:
Հաշվի առնելով վերը նշված հոդվածները՝ մտահոգություն ենք հայտնում ParaTV-ի աշխատակցի դանակահարության կապակցությամբ։ Կոչ ենք անում հասարակությանն ավելի հանդուրժող լինել լրատվականի աշխատակիցների նկատմամբ, ոստիկանությունն ու իրավապահ մարմինները պետք է ուշադրության կենտրոնում պահեն նման դեպքերը, հնարավորինս կանխարգելեն ու գործը քննեն արդար դատավարության սկզբունքով։
Դրան զուգահեռ, լրագրողական համայնքը պետք է չչարաշահի իր դիրքը հասարակության մեջ և զսպվածություն ցուցաբերի, որովհետև անգամ կենցաղային պայմաններում տեղի ունեցած վեճերը և դրանց հետևանքները ստեղծում են ինֆորմացիոն առիթ, որից փորձում են օգտվել բոլոր կողմերը։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը տուժողին մաղթում է շուտափույթ ապաքինում։