Լրագրողական էթիկան պարտադրում է անաչառ դիրքորոշում

Մայիսի 24-ին «Ազատություն» ռադիոկայանի «Քաղաքականությունը ներսից» հաղորդաշարի հյուրն էր Կարեն Անդրեասյանը: Հաղորդման խորագիրն էր՝ «Հրայր Թովմասյանը ՀՀԿ անդամ էր, որը գրավված էր մաֆիայի պարագլուխների կողմից. նախկին օմպուդսմեն»: Հաղորդման ընթացքում հյուրը մեղադրական և վիրավորական արտահայտություններ արեց գործող դատական համակարգի և դատավորների հասցեին:

Մեղադրանք պարունակող կարծիք արտահայտելիս լրատվականը պարտավոր է ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը, իսկ լրագրողը պետք է զերծ մնա ուղղորդող հարցերից՝ ելնելով լրագրական էթիկայի սկզբունքներից, այլապես տրամադրած տեղեկատվությունը կողմնապահ է:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ հորդորում է «Ազատություն» ռադիոկայանին զերծ մնալ կողմնակալ դիրքորոշում արտահայտող ռեպորտաժներից: