2019 թ․ մայիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 103 հոդված, որոնցից 17-ը եղել է բացասական, 8-ը՝ դրական, 78-ը՝ չեզոք։
ՀՀ ԱԺ պագամավոր Նաիրա Զոհրաբյանին վերաբերվող հոդվածներում այս անգամ բացասական հոդվածները գերազանցում են դրականներին։ Նաիրա Զոհրաբյանը հիմնականում քննդատության է արժանացել Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի կողմից, որը պատասխանել էր պատգամավորի՝ Հայկ Մարությանին ուղղված քննադատություններին, ինչպես նաև պատգամավորը քննադատության է արժանացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի կողմից։ Զարուհի Բաթոյանին դուր չի եկել 13 ամյա երեխայի հղիության վերաբերյալ թեման հանրայնացնելու Նաիրա Զոհրաբյանի գործողությունները։
Վերոնշյալ երկու դեպքերը վկայում են այն մասին, որ ԱԺ պատգամավորը ակտիվ է ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հասարակական խնդիրների բարձրաձայնման հարցերում։