Թեև կա ձայնագրություն, «Իմ քայլի» պատգամավորները մեղադրում են լրագրողին

Օրերս Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որպեսզի քաղաքացիները փակեն դատարանի դռները։ ԲԴԽ-ն հանդես եկավ քննադատական հայտարարությամբ, իսկ ՍԴ նախագահը չէր գնացել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Այս դեպքերից հետո «Իմ Քայլը» դաշինքը հավաք-քննարկում էր կազմակերպել, որը փակ էր լրագրողների համար։ Դաշինքի անփույթ գործունեության պատճառով և լրագրողների արագ կողմնորոշման շնորհիվ փակ հանդիպման  կարևոր հատվածը՝ ՍԴ-ն և ԲԴԽ-ն ցրելու մասին, հայտնվեց մամուլի էջերում։

Լիլիթ Մակունցը կոչ արեց, որ ստահոդ լուրեր չտարածեն, իսկ «Առավոտ»-ի լրագրողական պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հանրությանը հասանելի դարձավ այդ քննարկման ձայնագրությունը, որտեղ պարզ լսվում է, թե ինչպես է ընթանում քննարկումը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Լիլիթ Մակունցին և քաղաքական գործիչներին հարգել լրագրողների աշխատանքը և անհիմն չմեղադրել ստահոդ լուրեր տարածելու մեջ, այն դեպքում, երբ կան հստակ փաստեր։ Կոչ ենք անում հիմնվել փաստերի վրա։