Մայիսի 21-ին «Ազատություն» ռադիոկայանը «Քաղաքականությունը ներսից» հաղորդաշարի շրջանակներում հարցազրույցի էր հրավիրել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին և հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանին՝ «Քոչարյանին կալանքից ազատելը վկայու՞մ է քաղաքական իրավիճակի փոփոխության մասին» խորագրով: https://www.youtube.com/watch?v=R6LQxvQTib8
Քննարկումը միակողմանի էր, քանի որ հյուրերը միակարծիք էին և փոխլրացնում էին միմյանց: Հակառակ տեսակետը բացակայում էր, իրավիճակը շտկել կարող էր միայն լրագրողը, փոխարենը տրվում էին ուղղորդող հարցեր (6:09-9:51):
Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակելը կապվեց Արցախում հողեր հանձնելու քողարկված միտման հետ և գնահատվեց որպես դավադրություն՝ զուգահեռներ անցկացնելով վարչապետի ելույթի հետ(1:44-3:31): Ընդ որում, երբ հյուրը փորձում էր իրավիճակը Հայաստանի տարածաշրջանի քաղաքական առանձնահատկություններից ելնելով մեկնաբանել, լրագրողը ընդհատում էր՝ խոսքի սլաքն ուղղելով Քոչարյանի կալանքից ազատման գործոնի վրա:
Ղարաբաղի նախկին և ներկայիս նախագահների դատարանում երաշխավոր հանդես գալը մեկնաբանվեց իբրև ինչ-որ ուժերի հրահրում, ընդ որում առանց որևէ լուրջ հիմնավորման: (19:39-22:00)
«Ազատություն» ռադիոկայանը ևս մեկ անգամ փաստեց իր կողմնապահ դիրքորոշումը: