Մայիսի 23-ին Ազատութուն ռադիոկայանը հարցազրույցի էր հրավիրել մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Վահե Գրիգորյանին« Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը մարտի 1-ի գործի կարևոր դերակատարներ են» խորագրով(https://www.azatutyun.am/a/29957866.html):
Այս անգամ ևս քննարկմանը ներկայացվում էր միայն մեկ կողմի՝ Վահե Գրիգորյանի տեսակետը : Տեղեկատվությունը համարվում է անաչառ և անկողմնակալ, երբ համադրվում են երկկողմանի փաստերն ու տեսակետները։ Լրագրողի դերը նման հարցազրույցներում հավասարակշռության ապահովումն է՝ հակադիր հարցադրումների միջոցով: Լրագրողը չէր թաքցնում իր կողմնապահությունը, որն արտահայտվում էր ուղղորդող հարցերով:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի կողմնապահ դիրքորոշմանը, սակայն վերջինս շարունակում է գործել նույն ոճով: