Հորդորում ենք զերծ մնալ հաղորդավար-լրագրողներին պիտակավորելուց

2019թ․ մայիսի 19-ին Հ1 հեռուստաընկերությամբ հեռարձակված «Հանրային քննարկում» հաղորդաշարի ընթացքում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը բացասական որակումներ է հնչեցրել լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանի հասցեին։

Նմանատիպ հաղորդումները զգացական են, միաժամանակ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ռուբեն Հակոբյանին, քաղաքական գործիչներին և հարցազրույցների այլ մասնակիցներին զերծ մնալ նմանատիպ որակումներից և հարգել հաղորդավար-լրագրողների մասնագիտական աշխատանքը, անգամ եթե քաղաքական, գաղափարական տարաձայնություններ կան։

Թեև մամուլի ազատության պաշտպանությունը հիմնականում իշխանությունների պարտականությունն է, սակայն հորդորում ենք մեկնաբաններին, լրագրողներին, հաղորդումների ընթացքում ստեղծել նպաստավոր պայմաններ հյուրերի և հաղորդման մասնակիցների միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորելու համար՝ երաշխավորելով խոսքի ազատությունը։