Գագիկ Ծառուկյանն ընկալվում է որպես մեծահարուստ գործարար

2019 թ-ի մարտի 11-20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 181 հոդված, որոնցից 32-ը եղել է բացասական, 13-ը՝ դրական, 137-ը՝ չեզոք։

Բացասական և դրական հոդվածների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պրն. Ծառուկյանը, որպես քաղաքական գործիչ, չի ընկալվում։ Պատգամավորի քաղաքական հայտարարություններն ուշադրության չեն արժանանում, նա դիտարկվում է որպես մեծահարուստ գործարար։