«Ազատություն» ռադիոկայանը ներազգային թշնամանք և ատելություն է տարածում

ԱՄՆ կառավարության և հարկատուների գումարներով գործող «Ազատություն» ռադիոկայանի հայկական մասնաճյուղը ներազգային թշնամանք և ատելություն է տարածում, իր հաղորդումների միջոցով։

 Հաղորդումների ընթացքում ռադիոկայանը հայ ազգաբնակչությանը բաժանում է ղարաբաղցիների և հայաստանցիների։ Նշում է, որ ղարաբաղցիները եկել և Հայաստանում նախագահ են դարձել։ Նման ձևակերպումները հակասում են լրագրողական ստանդարտներին և ներազգային տարբեր խմբերի միջև թշնամանք հրահրելու փորձ են։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Հայաստանի Հանրապետությունում առանց այն էլ լարված հասարակական իրավիճակում հնարավոր ներազգային բախումների հիմք հանդիսացող նմանօրինակ ձևակերպումները:
«Ազատություն» ռադիոկայանի բացթողումները բազմիցս հիշատակվել են «Մեդիա պաշտպան» նախաձեռնության կողմից։ Այժմ հորդորում ենք ԱՄՆ կառավարությանը քայլեր ձեռնարկել, որպեսզի իրենց ենթակայության տակ աշխատող լրատվական գործակալությունը չանցի լրագրողական էթիկայի սահմանները և անհեռատես քայլերով չստեղծի ներազգային բախման վտանգ։