Իշխանությունները խուսափում են հանրային հնչեղություն ստացած հարցեր մեկնաբանելուց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները լրագրողների հետ հանդիպման ժամանակ լքել են դահլիճը՝ լրագողի հարցից հետո՝ պատճառաբանելով, որ ժամանակն ավարտվել է։

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք վարչապետի այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ Շուշիում 90 տոկոս ադրբեջանցիներ են ապրել, պատգամավորներն է՞լ են կարծում, որ Շուշին ադրբեջանական է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ իշխանությունները խուսափում են հանրային հնչեղություն ստացած հարցերին մեկնաբանություններ տալուց։ Հասարակության համար անհասկանալի են մնում շատ հարցեր ու դրանց վերաբերյալ պատգամավորների տեսակետները։ Իշխանությունը ստեղծում է ինֆորմացիոն կոլապս, որի պարագայում հետևանքները ապատեղակետվությունն են ու կեղծիքը։ Կոչ ենք անում իշխանական պատգամավորներին պատասխանատու մոտենալ այս հարցին ու մեկնաբնություններ տալ, հակառակ պարագայում, տպավորություն է ստեղծվում, որ պատգամավորներն աշխատում են վախի մթնոլորտում ու չունեն իրենց կարծիքը, իսկ գլխավոր հարցերի շուրջ չկա մեկ միասնական կարծիք, ինչն էլ լռելու պատճառ է դառնում կամ հակասությունների տեղիք տալիս։