Հանրային Հեռուստաընկերության լրատավականի մեկնաբանը պնդում է անում անոնսում

Հանրային հեռուստաընկերության լրատվականը հունվարի 17-ի կիրակնօրյա թողարկմանն անդրադարձել էր ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը՝ կապված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հատուկ ծառայությունների գործակալ լինելու հետ։ Մեկնաբանը լուրերի անոնսում ասաց․ «Ֆեյք լուրեր հորինողների այս շաբաթվա հանձնարարությունը՝ ԱԺ նախագահին դարձնել թուրքական գործակալ, Աննա Հակոբյանին վերագրել անշարժ գույք, որը ստացել է Ալիևից»։

Թողարկման ընթացքում էլ ներկայացվեց Արարատ Միրզոյանի պատասխանը՝ գրառումն ամբողջությամբ, մինչդեռ Միքայել Մինասյանի հայտարարությունը չներկայացվեց։ Հիշեցնենք, Միքայել Մինասյանը հրապարակել էր նաև գաղտնի փաստաթուղթը, համաձայն որի՝ Արարատ Միրզոյանը 2007թ. դարձել է ԱԱԾ գործակալ, ըստ էության, դառնալով կրկնակի գործակալ։ Մինասյանն առաջարկել էր փաստաթուղթը ենթարկել դատաձեռագրաբանական փորձաքննության՝ պարզելու իսկությունը։ Լրատվականը ներկայացրեց նաև ԱԱԾ հայտարարությունը, որ Միքայել Միանսյանի հայտարարությունը սուտ է, մինչդեռ չներկայացվեցին ընդդիմադիր ներկայացուցիչների պնդումները, որ Արարատ Միրզոյանն իրեն ուղղված մեղադրանքները հերքելու համար ներկայացվող թուղթը պետք է ուղարկի ձեռագրաբանական փորձաքննության։ ԱԱԾ-ն տարածած հայտարարության մեջ հորդորել էր ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ։ Իրավաբանների շրջանում «իրավահպատակ» բառը քննարկումների առիթ էր դարձել։ Նշվում է,որ ԱԱԾ-ն որևէ պարտավորություն չուներ հերքելու կամ հաստատելու այս կամ այն անձի գործակալ լինելու կամ գործակալ չլինելու հանգամանքը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերության լրատվականին հանրային հնչեղություն ստացած թեմաները ներկայացնել ամբողջական։ Մեկնաբանը իրավունք չունի արտահայտել իր տեսակետն ու անոնսում ակնհայտ պնդում անել։ Անթույլատրելի է հանրությանը մանիպուլացնելու այս գործելաոճը։