Իշխող ուժը անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում լրագրողների և լրատվականների նկատմամբ

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ոչ կոռեկտ պահվածքը լրագրողի հանդեպ այդպես էլ որևէ գնահատականի չարժանացավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կողմից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը փաստում է, որ իշխող ուժը միտումնավոր անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում լրագրողների և լրատվականների նկատմամբ` խոչընդոտելով նրանց աշխատանքը: Միջադեպի և իշխանությունների պահվածքի վերաբերյալ դիմելու ենք միջազգային իրավապաշտպան և գործընկեր կառույցներին։