ՊՆ աշխատակիցը  փորձել է խափանել 24news.am լրատվականի աշխատանքը

Մի  շարք զինծառայողների ծնողներ բողոքի ակցիա են իրականացրել Վազգեն Սարգսյանի ինստիտուտի դիմաց։  24news.am լրատվականը հասարակական հնչեղություն ունեցող թեման լուսաբանել է տեղում։

Լուսաբանման ընթացքում գնդապետի ուսադիրներով ՊՆ աշխատակիցը մոտեցել է 24news.am լրատվականի օպերատորին և փորձել է խափանել աշխատանքը` դուրս գալով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է ՊՆ ղեկավարությանը վերահսկել նման իրավիճակները, թույլ չտալ, որ ենթակայության տակ գտնվող աշխատակիցները և ծառայողներն անցնեն իրենց լիազորված պարտականությունների շրջանակը և փորձեն խոչընդոտել խոսքի ազատությունն ու մամուլի բնականոն աշխատանքը։