ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը սկսել է խորհուրդներ տալ «Մեդիա պաշտպանին»

ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը սկսել է խորհուրդներ տալ «Մեդիա պաշտպանին», խոսել է տեղեկատվական աղբի, մեդիա դաշտը երկու մասի բաժանելու, տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին։

ԱԺ պատգամավորը լավ չի պատկերացնում` ինչ ասել է օբյեկտիվ լրատվություն։ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանին ուզում ենք տեղեկացնել, որ քաղաքացիներին պաշտոնական տեղեկատվություն հաղորդելը նաեւ` ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի ջանքերով, Հայաստանում դարձել են իրարամերժ իրականություններ: Դրա ապացույցը պաշտոնական տեղեկատվությանը հետեւելու եւ ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելու հետեւանքով Հայաստանի կապիտուլյացիան է պատերազմում։
Ինչ վերաբերում է պաշտոնյաների հարցազրույց տալու իրավունքին, ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանին տեղեկացնենք, որ լրատվամիջոցները նրա համար են, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի իր կողմից վարձված պաշտոնյաների գործողությունների մասին։ Իհարկե, պաշտոնյան ինքն է որոշելու տա հարցազրույց, թե ոչ, բայց հրաժարվելը նշանակում է, որ վարձու պաշտոնյան թաքցնում է, թե ինչու է ուտում հարկատուների տրամադրած հացը։