Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է փաստերը, Պետրոս Ղազարյանը՝ ուղղում

Հանրային հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 22-ին Պետրոս Ղազարյանի հյուրը անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էր, որը մի շարք անհիմն հայտարարաություններ արեց ու խեղաթյուրեց փաստերը։ Նախկինների թալանի մասին խոսելիս Պետրոս Ղազարյանն աընդհատեց հյուրին՝ ասելով․ «Փաշինյանի հրաժարականի պահանջին միանում են գիտնականներ, արվեստագետներ, ԲՈՒՀ-եր, կոնսերվատորիայի դասախոսներ, ուսխորհուրդներ, փաստաբաններ, նրանք բոլորը թալանչինե՞ր են եղել»։ Բաբաջանյանը պատասխանեց․ «Նրանք բոլորը Հայաստանում տեղի ունեցած գործընթացների կողմնակից չեն եղել և շարունակում են էդ տրամադրություններով  էլ  գործել»։ Մեկնաբանը շարունակեց․ «Ասում են պարտվել ես՝ հեռացիր»։  Բաբաջանյանը պատասխանեց․ «Հեռանալ-չհեռանալու հարցը պետք է որոշի ժողովուրդը»։ Այնուհետ պատգամավորն ասաց, որ 16 կուսակցությունները պահանջ են դնում, որ Նիկոլ Փաշինյանը չմասնակցի արտահերթ ընտրություններին։ Պետրոս Ղազարյանն ընդհատեց՝ ասելով, որ նման բան չկա․ «Դուք ինչ ասես ասում եք էս 17-ին, բայց էս մարդիկ ասում են հիմա մենք ենք դուրս եկել պայքարի, է դուք էլ դուրս եկեք, ո՞ւր են էդ թարմ ուժերը, ո՞ւր են, թարմ ուժեր ո՞ւր եք։ Մարդիկ ասում են՝ եղբայր մենք վատն ենք եղել, ինչ ենք եղել, հիմա մենք դուրս ենք եկել պայքարում ենք»։ Բաբաջանյանը խոսեց նաև հեղափոխական խորհրդարանի մասին, մեկնաբանը հակադարձեց․ «Ճիշտն ասած, մեր խորհրդարանից հեչ չի երևում, որ հեղափոխական ա»։ Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի թեկնածությանը՝ Բաբաջանյանն ասաց․ «Մենք շատ լավ հիշում ենք, թե ով ով է այս երկրում։ Նրանք, ովքեր իրավունք ունեն առհասարակ գնահատականներ տալու գործող իշխանոււթյան շատ թերացումներին, այդ մարդկանց թվում հաստատ Վազգեն Մանուկյանը չէ»։ Մեկնաբանը շարունակեց․ «Բայց պարոն Բաբաջանան, Մանուկյանն ասում է՝ գիտեք ինչ կա, նախկինում լավ ու վատ ինչ կար ու չկար, էսպիսի աղետ չկար»։ Բաբաջանյանն ասաց․ «Մեկ տարի առաջ ընդամենը հանդիպել եմ հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանին, որն ինձ շատ հետաքրքիր մանրամասներ է պատմել Վազգեն Մանուկյանի դերակտարաության մասին, որի վերաբերյալ այս պահին չեմ ուզում խոսել»։ Մեկնաբանը հակադարձեց․ «Նաիրի Հունանյանն էնքան անհեթեթություն է պատմում, որ դա օգտագործելը հիմա․․․»։