Պետրոս Ղազարյանի ոչ կոռեկտ արտահայտությունը՝ լրատվամիջոցների հասցեին

Հանրային հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 7-ին Պետրոս Ղազարյանի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր, որն իրենց կուսակցության կողմից նույնպես հայտարարվել է որպես վարչապետի այլընտրանքային թեկնածու։ Պետրոս Ղազարյանն իր խոսքում նշեց․ «Ինչն է խանգարում Ազգային ժողովի ուժերին, էդ 16-ին նստել և առանց լրատվամիջոցների խոսել, որովհետև լրատվամիջոցների զգալի մասը բութ գործիք է քարոզչական»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մեկնաբանի նման արտահայտությունը վիրավորական է համարում լրատվամիջոցների հասցեին, բացի այդ մասնագիտական էթիկայի տեսանկյունից անընդունելի է հարցազրույցի ժամանակ պնդում անել, կարծիք արտահայտել։ Գործընկերներին քարոզի մեջ մեղադրելուց առաջ, մեկնաբանը պետք է հաշվի առնի, որ աշխատում է մի լրատվամիջոցում, որը ֆինանասավորվում է հանրային միջոցներից, մինչդեռ սպասարկում է իշխանական շահերը։ Նման արտահայտությունների պատճատով է, որ Հ1-ը, ցավոք, դառնում է քարոզչամիջոց։