Վնասվել է «Երկիր Մեդիա» ՀԸ տեսախցիկը

Երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը՝ բռնություն գործադրելով, փորձել է բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատորին։ Արդյունքում՝ վնասվել է հեռուստաընկերության գույք հանդիսացող տեսախցիկը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նմանօրինակ դրսևորումները և պահանջում է, որպեսզի ոստիկանությունը փոխհատուցի հեռուստաընկերության գույք հանդիսացող տեսախցիկին համարժեք գումար կամ՝ հեռուստաընկերությանը տրամադրի նույնպիսի տեխնիկական բնութագրիչներով տեսախցիկ։