Լրագրողների նկատմամբ ագրեսիվ պահվածքն անընդունելի է․ «Մեդիա պաշտպան»

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, լրագրողների հարցերին պատասխանելիս, ագրեսիվ վարք է ցուցաբերում և փորձում կոնֆլիկտ հրահրել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերջին շրջանում բազմիցս արձանագրել է, որ իշխանության ներկայացուցիչները և ոստիկանական ուժեը ոչ բարյացակամ են և ագրեսիվ են վերաբերվում իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողներին։ Այսօրինակ պահվածքը լրագրողների նկատմամբ անընդունելի է, օրենսդիր մարմնի ներկայացուցիչն իրավունք չունի ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել լրատվականների և լրագրողների նկատմամբ, եթե նրանք կատարում են իրենց մասնագիտական աշխատանքը։