Կառավարությունը ձախորդ է։ Պետրոս Ղազարյանը պարբերաբար ընդհատում էր Գեղամ Մանուկյանին

Հանրային հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 30-ին Պետրոս Ղազարյանի հյուրը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն էր, որն այսօր՝ 9-րդ օրը, դադարեցրեց հացադուլը, սակայն, ինչպես նշեց շարունակելու է պահանջել վարչապետի հրաժարականը։

 Պետրոս Ղազարյանը պարբերաբար ընդհատում էր հյուրին և թույլ չէր տալիս ավարտել միտքը։ Գեղամ Մանուկյանը, սակայն, հավասարակշռված էր և խոսում էր փաստերով, խնդրում չընդհատել, հիշեցնում՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ «Ասում էր՝ ցանկացած լավ տարբերակ ես ձեզ հետ կքննարկեմ, վերջում բոլորից գաղտնի ստորագրեց կապիտուլյացիայի համաձայնագիրը»։ Հաղորդավարն էմոցիոնալ էր, իր տեսակետն էր արտահայտում, խնդիրների պատասխանատվությունը փորձում էր բարդել նախկինների վրա․ «Դուք թալանում էիք երկիրը, ես հիշում եմ, կեղծում էիք ընտրությունները, բա կոալիցիայի անդամ չէի՞ք»։ Հաղորդման վերջում էլ ասաց․ «Կներես, որ էսքան էներգիա տարա քեզնից»։