Գառնիկ Իսագուլյանը վիրավորական արտահայտություն է հնչեցրել լրատվամիջոցների հասցեին

Քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանն իր ասուլիսից առաջ, անբարոյականի զավակ է անվանել այն լրատվականներին, որոնք չեն լուսաբանում իր ասուլիսը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման հայտարարությունը։ Լրատվականներն ազատ են իրենց գործունեության մեջ։ Նմանօրինակ ձևակերպումները լրատվականների հասցեին պետք է բացառվեն։

Գառնիկ Իսագուլյանն ինքը լրատվամիջոցի տնօրեն է, և նման արտահայտությունը չի բխում գործընկերային շահերից։