Խուզարկություն Միհրան Հակոբյանի տանը, առգրավել են օրինական զենքերը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումից տեղեկացանք, որ խուզարկություն է իրականացվել «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը։ Խուզարկությունն իրականացվել է մի շարք խախտումներով։ Քաղաքագետը նշել է որ դատարանի որոշման մեջ նշված է, թե ինչ պետք է որոնեն՝ ցույց կազմակերպելու ապացույցներ, բայց ոստիկաններն առգրավել են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները ձերբակալել էին մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, այդ թվում Միհրան Հակոբյանին։ Խուզարկության փաստը համացանցում բուռն քննարկումների ու քննադատությունների է արաժանացել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություննը դատապարտում է ընդդիմադիրներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին լռեցնելու նման դրսևորումները, որոնք ավելի են պառակտում ու սրում առանց այն էլ լարված մթնոլորտը։