Անհայտ անձիք հարձակում են գործել «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի վրա

Անհայտ անձիք հարձակում են գործել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման դրսևորումները։ Խուլիգանական արարքը պետք է դատապարտվի։ Ոստիկանությանը կոչ ենք անում հայտնաբերել գրասենյակի վրա հարձակում գործած անձանց և օրենքի ողջ խստությամբ պատժի ենթարկել։

Խոսքի ազատության և լրատվականների դեմ նման քայլերը՝ անկախ լրատվամիջոցի ընտրած հետագծից, պետք է բացառվեն։ Հնարավոր չէ հասնել նմանատիպ արարքների վերացմանը, եթե գործեն երկակի ստանդարտներ։