«ՄԵդիա պաշտպան» նախաձեռնությունը ողջունում է Լրագրողների եվրոպական Ֆեդերացիայի  քայլը

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը։ «ՄԵդիա պաշտպան» նախաձեռնությունը ողջունում է Լրագրողների եվրոպական Ֆեդերացիայի  քայլը և հույս է հայտնում, որ խոսքի և մամուլի ազատության դեմ ուղղված յուրաքանչյուր քայլ միջազգային կառույցների կողմից դատապարտվելու են։

Հիշեցնենք, որ ոստիկաններն ուշ երեկոյան այցելել են 168.am կայքի գլխավոր խմբագիր և ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանի բնակարան։ Ինչպես նշված է 168.am կայքում, ոստիկաններն այցելել են Սաթիկ Սեյրանյանի բնակարան հավանաբար որևէ հրապարակում հեռացնելու հերթական ծանուցումը հանձնելու համար։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում  է լրատվամիջոցների ներկայացուցիչներին լռեցնելու ցանկացած քայլ։ Ըստ էության, ոստիկանությունը կատարում է իշխանության հրահանգը։ Բազմիցս շեշտվել  է, որ ոստիկանությունը մասնագիտացված կառույց չէ, հետևաբար չի կարող որոշել՝ ո՞ր հարապարակումներն են խնդրահարույց։ Իշխանության ձեռքով ոստիկանությունը կորցնում է ձեռք բերած հեղինակությունը։ Պատերազմական վիճակում նման գործողություններն անթույլատրելի են։