Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 22-ին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 22-ին հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 16 հոդված, 7-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 3-ը՝ հայկական կողմինը, 6-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 6 հրապարակումն էլ՝ չեզոք բնույթի։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 23 հոդված, 7-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 6-ը՝ հայկական կողմինը, 10-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 10 նյութից 9-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 42 հոդված, 12-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 12-ը՝ հայկական կողմինը, 18-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 18 նյութից 16-ը՝ չեզոք, 2՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 24 հոդված, 7-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 5-ը՝ հայկական կողմինը, 12-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 12 նյութից 11-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

«Ռեգնում»-ը հրապարակել է 31 հոդված, 6-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 11-ը՝ հայկական կողմինը, 14-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 14 նյութից 12-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

Ռուսաստանի Դաշնային Խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը հայտնել է, որ թուրք զինվորականների ներկայությունը Ղարաբաղում կհանգեցներ հակամարտության ընդլայնմանն ու միջազգայնացմանը և կբացառեր խաղաղ սցենարը։

Քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպությունները համարում են, որ Անկարայի գործողություններն արժանի են պատժամիջոցների, և համապատասխան խնդրանքով դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին: Այդ կազմակերպություններից մեկի նախագահ Թոֆիկ Բաակլինին ընդգծել է, որ Թուրքիան վտանգավոր խաղացող է, իսկ նախագահ Թրամփից սպասում են արձագանքին․ «Թուրքիան ևս մեկ քրիստոնեական ցեղասպանություն է իրականացնում: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Ինչու՞ է Թրամփի վարչակազմը լռում»։

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը համաձայնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, համաձայն որի՝ հակամարտությունը դեռևս դիվանագիտական լուծում չունի՝ Բաքվի գործողությունների պատճառով։