Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 21-ին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 21-ին հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։
«Լենտա ռու»-ն հրապարակվել է 19 հոդված, 3-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 9-ը՝ հայկական կողմինը, 7-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 7 նյութից 6-ը՝ չեզոք, 0՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։
«Գազետա ռու»-ն հրապարակել է 23 հոդված, 6-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 9-ը՝ հայկական կողմինը, 8-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 8 նյութից 5-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 2-ը՝ ադրբեջանամետ։
«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 27 հոդված, 10-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13-ը՝ հայկական կողմինը, 4-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 4 նյութից 2-ը՝ չեզոք, 0՝ հայամետ, 2-ը՝ ադրբեջանամետ։
«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 24 հոդված, 8-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 12-ը՝ հայկական կողմինը, 4-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 4 նյութից 2-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։
«Ռեգնում»-ը հրապարակել է 31 հոդված, 8-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 11-ը՝ հայկական կողմինը, 12-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 12 նյութից 9-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։
ԱՄՆ Կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն ամերիկյան իշխանություններին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նա իր նամակում, մասնավորապես, նշել է․ «Ազատությունը Արցախի գոյատևման միակ մնացած հնարավորությունն է։ Դրա համար էլ ես կոչ եմ անում ԱՄՆ-ին պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը»։
Ռուսական մամուլն անդրադարձել է նաև Քիմ Քարդաշյանի կենսագրությանը, նշելով, որ նա 1 մլն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին («Hayastan All Armenian Fund»)՝ Արցախյան հակամարտության հետևանքով տուժած հայերին օգնելու համար։
«Ես մտածում եմ և աղոթում եմ քաջ տղամարդկանց, կանանց և երեխաների համար, ուզում եմ, որ բոլորը հիշեն, որ չնայած այն հեռավորությանը, որը մեզ բաժանում է, մենք սահմաններ չունենք, մենք բոլորս մեկ գլոբալ հայ ազգ ենք», – իստագրամյան իր էջում գրել էր Քիմ Քարդաշյանը: