«Մեդիա պաշտպան»-ն անհանգստացած է երկրում տիրող մեդիագրագիտության ցածր մակարդակից

Լրագրող Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության վրա նախահարձակ լինելուն, ներկայացրել էր պատերազմական և սահմանային վիճակը։ Թաթուլ Հակոբյանը, օգտվելով բաց աղբյուրներում հրապարակված տեղեկություններից, ներկայացրել է ճշտգրիտ իրավիճակը, որի համաձայն մենք սահմանագծում ունենք նահանջ։

Թաթուլ Հակոբյանի գրառումից հետո շատ ֆեյսբուքյան օգտատերեր վիրավորանքներ հնչեցրին, առանց հասկանալու, որ լրագրողն ընդամենը նույն պաշտոնական տեղեկությունն է հայտնում։

Բացի ֆեյսբուքյան օգտատերերից, Թաթուլ Հակոբյանին քննադատեցին նաև իշխանության ներկայացուցիչներ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնոթյունն անհանգստացած է երկրում տիրող մեդիագրագիտության ցածր մակարդակից և կոչ է անում պետպաշտոնյաներին զերծ մնալ պետական բաց աղբյուրներից օգտված և ճշմարտությունը հրապարակած լրագրողներին քննադատելուց, դա չի բխում խոսքի և մամուլի ազատության շահերից։