Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 15-ին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 15-ին հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 18 հոդված, 6-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 5-ը՝ հայկական կողմինը, 7-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ, որոնք բոլորն էլ չեզոք բնույթի էին։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 20 հոդված, 8-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 5-ը՝ հայկական կողմինը, 7-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 7 նյութից 6-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 60 հոդված, 26-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 28-ը՝ հայկական կողմինը, 6-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 6 նյութից 5-ը՝ չեզոք, 0՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 27 հոդված, 8-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 8-ը՝ հայկական կողմինը, 11-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ: 11 նյութից 7-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Ռեգնում»-ը հրապարակել է 41 հոդված, 17-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13-ը՝ հայկական կողմինը, 11-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 11 նյութից 8-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

Ռուսական մամուլը տևական ժամանակ է՝ Արցախյան կոնֆլիկտի մասին գրելիս անդրադառնում է  Արցախի դեմ լայնածավալ հարձակում գործած Ադրբեջանի կազմում կռվող ահաբեկիչներին և անընդունելի է համարում այդ փաստը։

Ռուսական մամուլը երեկ հրապարակել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը, որում նա նշել էր, որ հույս ունի, որ Արցախը կկարողանա դիմադրել։

Չեզոք են ներկայացվել է նաև Դմիտրի Կիսիլյովի վարած հարցազրույցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: