Ռազմական դրությունը չպետք է դառնա խոսքի և մամուլի ազատության դեմ ճնշումների առիթ

Մի շարք լրատվամիջոցների կողմից հայտարարություն էր տարածվել՝ ԶԼՄ-ների աշխատանքի վերջին սահմանափակումների կապակցությամբ։ Հայտարարությանը միացել էր նաև «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։ Լրատվամիջոցների ղեկավարները հիմնավորել են, որ այդ սահմանափակումները չեն բխում հանրային շահից և հակասում են օրենսդրությանը, ինչպես նաև կոչ են արել վերացնել այդ սահմանափակումները։ Այդ սահմանափակումները տարածվել են նաև որոշ անձանց ֆեյսբուքյան գրառումների վրա։ Այս ընթացքում Ոստիկանություն կամ ԱԱԾ են հրավիրվել հետևյալ անձիք․ Shame.am լրատվականի հիմնադիր Արտյոմ Խաչատրյան, փաստաբան Տիգրան Աթանեսյան, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովա, Իրինա Դանիելյան, Ռուզաննա Մանուչարյան, 7or.am լրատվականի խմբագիր Արեգնազ Մանուկյան, Վազգեն Սաղաթելյան, 168.am լրատվականի խմբագիր Սաթիկ Սեյրանյան, Civic forum NGO տնօրեն Մարինե Մանուչարյան և այլք։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերահաստատում է այն միտքը, որ ռազմական դրությունը և պատերազմը չպետք է հարվածեն խոսքի ազատությանը: Հակառակը` այս օրերին առավել համախմբված պետք է լինենք խոսքով և գործով։