Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 9-ից 11-ը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 9-11-ը հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել  Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա․ ռու», «Գազետա․ ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա․ռու»-ն հրապարակվել  է 52 հոդված, 18՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 12՝ հայկական կողմինը, 22 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 22 նյութից  16-ը՝ չեզոք, 3՝ հայամետ, 3-ը՝ ադրբեջանամետ։

«Գազետա․ռու»-ն հրապարակել է 103 հոդված, 32՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 36՝ հայկական կողմինը, 35 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 35 նյութից 30-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 3-ը՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 178 հոդված, 48՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 76՝ հայկական կողմինը, 54 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 54 նյութից 48-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 4-ը՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 138 հոդված, 37՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 46՝ հայկական կողմինը, 55 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ: 55 նյութից 45-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 8-ը՝ ադրբեջանամետ։

«Ռեգնում»-ը հրապարակել է 95 հոդված, 26՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 27՝ հայկական կողմինը, 42՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 42 նյութից 41-ը՝ չեզոք, 0-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

Ռուսական մեդիայում անդրադարձ է կատարվել Ստեփանակերտի ռմբակոծություններին։ Նշվում է, որ բնակելի տներ են ավերվել և շատ քաղաքացիներ կորցրել են իրենց ապրելու վայրը։ Ռուսական մեդիան ևս մեկ անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է խաղաղ բնակչությանը։ Նշվում է, որ Արցախի բնակիչներից շատերը հրաժարվել են լքել Արցախը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը գրավել է Հադրութ քաղաքը։ Այդ հայտարարությունից րոպեներ անց «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակից Ալեքսանդր Կոցն իր տելեգրամի ալիքում նկար է հրապարակել Հադրութից, որում նա WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի հետ է։ Նա նկարը վերնագրել է հետևյալ կերպ․ «Ո՞վ-Ո՞վ  է գրավել Հանդրութը»։ Այս նկարը, փաստորեն հերքում է Ալիևի հայտարարությունը։ Այս դեպքերը ևս արտացոլված են ռուսական մամուլում։

Ռուսական մեդիան շարունակում է հետևել Արցախի սահմանագիծ բերվող ահաբեկիչների տեղաշարժին, և հրապարակում է այդ փաստերը։ Այս անգամ ևս ռուսական մեդիան գրել է, որ 400 ահաբեկիչներ են բերել Սիրիայից Արցախի դեմ պատերազմելու համար։

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունը, որի համաձայն՝ երրորդ երկրների միջամտությունը Արցախյան խնդրի շուրջ չի բխում տարածաշրջանային կայունության շահերից, ևս հրապարավել  է ռուսական ԶԼՄ-ներում։