Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 5-ից 6-ը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 5-ից 6-ը հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 43 հոդված, 13՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 15՝ հայկական կողմինը, 15 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 15 նյութից 10-ը՝ չեզոք, 3-ը հայամետ, 2-ը ադրբեջանամետ։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 65 հոդված, 13՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 25՝ հայկական կողմինը, 28 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 28 նյութերից 19-ը՝ չեզոք, 6-ը հայամետ, 3-ը ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 139 հոդված, 33՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 48՝ հայկական կողմինը, 58 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 58 նյութից 34-ը՝ չեզոք, 14-ը հայամետ, 10-ը ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 81 հոդված, 23՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 29՝ հայկական կողմինը, 26 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ: 26 նյութից 18-ը՝ չեզոք, 2-ը հայամետ, 3-ը ադրբեջանամետ։

«Ռեգնում»-ը հրապարակել է 91 հոդված, 17՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 28՝ հայկական կողմինը, 46՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 46 նյութերից 37-ը՝ չեզոք, 7-ը հայամետ, 2-ը ադրբեջանամետ։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Սիրիայի դեմոկրատական միավորման քրդական կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին հայտնել է, որ Ադրբեջանի ԱԱԾ հայտարարությունը, թե Հայաստանը Արցախում օգտագործում է վարձկաններ Իրաքից և Սիրիայից, չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով, այդ հայտարարության նպատակը կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածությունն արդարացնելն է։

Ռուսաստանյան մեդիադաշտում լայն արձագանք է ստացել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այն հայտարարությունը, որ Թուրքիայի առաջնորդն է ղարաբաղյան հակամարտության գլխավոր նախաձեռնողն ու սադրողը։

Որոշ ժամանակ առաջ ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի հայցը և հորդորել Թուրքիային զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։

Ռուսական մամուլն անդրադարձել է նաև Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հայտարարությանը, համաձայն որի դադարեցվում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը։

Հրապարակումների համաձայն՝ Հայաստանին իր աջակցությունն է հայտնել UFC չեմպիոն Ռոնդա Ռոուզը, որը, մասնավորապես, գրել է․ «Համերաշխություն ցուցաբերեք, որպեսզի համատեղ ջանքերով իրազեկենք բոլորին այդ մասին։ Բարձրացրեք ձեր ձայնն ընդդեմ Ադրբեջանի հարձակման, որին աջակցում է Թուրքիան և Արցախում՝ դարերն ի վեր հայերի հայրենիքում ազգային զտում իրականացնելու նրա ձգտման դեմ։ Ձեր երկրի նախագահներին կոչ արեք դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները»։