«Իմ քայլ»-ի պատգամավորը հարվածել է լրագրողին, սպառնացել նրան

Այսօր միջադեպ է տեղի ունեցել «Իմ քայլ»-ը դաշինքի պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Արթուր Հովհաննիսյանի և 5-րդ ալիքի լրագրողի միջև։ Պատգամավորը հարվածել է լրագրողին և սպառնալիքներ է հնչեցրել։ Պատերազմական վիճակը թույլ չի տալիս պատգամավորներին փողոցային պահվածք դրսևորել և ուժ գործադրել լրագրողների նկատմամբ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում  է ոստիկանությանը կանխել լրագրողների նկատմամբ ճնշումները և փողոցային պահվածք և սպառնալիքներ հնչեցնող պատգամավորներին պատասխանատվության ենթարկել։ Խոսքի ազատության նկատմամբ ճնշումները և սպառնալիքները չեն բխում պետության շահերից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում պատգամավորներին չանցնել բարեկրթության սահմանները, անվայել պահվածք չդրսևորել։

Պատրաստ ենք աջակցել տուժող լրագրողին միջազգային և տեղական օրենքներիի շրջանակներում։ Կոչ ենք անում միջազգային իրավապաշտպան կառույցներին հետևողական լինել նմանօրինակ դրսևորումներին և թույլ չտալ, որպեսզի իշխանական պատգամավորները կամայական գործողությունների դիմեն և խոչընդոտեն լրագրողների մասնագիտական աշխատանքը։