Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 2-ից 4-ը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 2-ից 4-ը հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Կոմերսանտ», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 70 հոդված, 19՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 34՝ հայկական կողմինը, 17 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 17 նյութից 8-ը՝ չեզոք, 5-ը հայամետ, 4-ը ադրբեջանամետ։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 121 հոդված, 24՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 58՝ հայկական կողմինը, 39 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 39 նյութերից 27-ը՝ չեզոք, 7-ը հայամետ, 5-ը ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 129 հոդված, 42՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 56՝ հայկական կողմինը, 31 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 31 նյութից 21-ը՝ չեզոք, 5-ը հայամետ, 5-ը ադրբեջանամետ։

«Կոմերսանտ»-ը հրապարակել է 64 հոդված, 19՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 22՝ հայկական կողմինը, 23 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 23 նյութից 19-ը՝ չեզոք, 1-ը հայամետ, 3-ը ադրբեջանամետ։

«Ռեգնում»-ը հրապարակել է 117 հոդված, 16՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 56՝ հայկական կողմինը, 45՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 45 նյութերից 34-ը՝ չեզոք, 6-ը հայամետ, 5-ը ադրբեջանամետ։

Ըստ մամուլի՝ Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը, խոսելով Արցախյան կոնֆլիկտի և վերջին էսկալացիայի մասին, նշել է, որ վստահ է այն բանում, որ Հայաստանը չի սկսել հարձակումը։

Մամուլում տեղ է գտել Էմանուել Մակրոնի հայտարարությունը՝ ըստ որի վերջինս բացատրություն է պահանջելու Անկարայից ահաբեկչական խմբեր Արցախի սահման տեղափոխելու համար։

Ռուսական մամուլում տեղ է գտել նաև Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելի հայտարարությունը՝ ըստ որի Թուրքիայի միջամտությունն Արցախյան հիմնախնդրին վատթարացնում է իրավիճակը։