Ինչպես մարտի դաշտում, այնպես էլ տեղեկատվական տիրույթում հաղթելու ենք

Հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հարվածների արդյունքում վիրավորում էին ստացել մեդիայի ներկայացուցիչներ, որոնց թվում էին «Le Monde» Ֆրանսիական հեղինակավոր լրատվականի լրագրողները, ռուսական հայտնի «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել էր նաև Agence France-Presse (AFP) գործակալության անձնակազմին տեղափոխող մեքենան։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շուտափույթ ապաքինում է մաղթում հայ և օտարերկյա գործընկերներին, շնորհակալություն հայտնում, որ, վտանգելով սեփական կյանքը, լավագույնս կատարում են իրենց աշխատանքը, լուսաբանում հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս տիրող իրողությունը։ Վստահ ենք` նրաք շուտափույթ կվերադառնան իրենց աշխատանքին: Լրագրողների աշխատանքն այս օրհասական պահին անգնահատելի է: Ինչպես մարտի դաշտում, այնպես էլ տեղեկատվական տիրույթում հաղթելու ենք: