Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` սեպտեմբերի 30-ին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սեպտեմբերի 30-ին հետևել է ռուսական 10-ը առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «ՌԻԱ Նովոստի», «ՌԲԿ», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Գազետա ռու», «Russia Today», «Կոմերսանտ», «Ռեգնում», «Վզգլյադ» և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 37 հոդված, 13՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 10՝ հայկական կողմինը, 14 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 14 նյութից 10-ը՝ չեզոք, 2-ը հայամետ, 2-ը ադրբեջանամետ։

«ՌԻԱ Նովոստի»-ն հրապարակել է 83 հոդված, 26՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 34՝ հայկական կողմինը, 23 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 23 նյութից 13-ը՝ չեզոք, 5-ը հայամետ, 5-ը ադրբեջանամետ։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 42 հոդված, 12՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 15՝ հայկական կողմինը, 15 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 15 նյութերից 11-ը՝ չեզոք, 2-ը հայամետ, 2-ը ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 44 հոդված, 10՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 15՝ հայկական կողմինը, 19 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 19 նյութից 15-ը՝ չեզոք, 1-ը հայամետ, 3-ը ադրբեջանամետ։

«ՌԲԿ»-ն հրապարակել է 22 հոդված, 6՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 10՝ հայկական կողմինը, 6՝ չեզոք հրապարակումներ են։

«Russia Today»-ը հրապարակել է 14 հոդված, 2՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 6՝ հայկական կողմինը, 6՝ չեզոք հրապարակումներ են։

«Վզգլյադ»-ն հրապարակել է 41 հոդված, 15՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 14՝ հայկական կողմինը, 12 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 12 նյութից 7-ը՝ չեզոք, 4-ը հայամետ, 1-ը ադրբեջանամետ։

«Ռեգնում»-ը հրապարակել է 61 հոդված, 12՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 28՝ հայկական կողմինը, 21՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 21 նյութերից 14-ը՝ չեզոք, 1-ը հայամետ, 6-ը ադրբեջանամետ։

«Կոմերսանտ»-ը հրապարակել է 13 հոդված, 2՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 6՝ հայկական կողմինը, 5՝ չեզոք հրապարակումներ են։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հրապարակել է 6 հոդված՝ հիմնականում չեզոք։

Լրատվականներում հրապարակվել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, ըստ որի՝ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Արցախի Հանրապետության դեմ այս պահին կռվում են նաև ահաբեկիչներ, որոնք Լիբիայից և Սիրիայից են։ ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել այս հարցով։

Կայքերում տեղ է գտել նաև փորձագետ Յուրի Լյամինի խոսքը, ըստ որի՝ ՌԴ Հայաստանյան ռազմաբազան Թուրքիայի համար զսպող մեխանիզմ է։

Ռուսական մեդիան անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որով նա Թուրքիայի հայտարարությունները որակել է չմտածված և շատ վտանգավոր։

Հունաստանի արձագանքը ևս Ռուսաստանի մեդիայում լայն տարածում է ստացել։ Ըստ Հունաստանի ԱԳՆ հայտարարության՝ Թուրքիան պետք է զերծ մնա տարածաշրջանում լարվածություն ստեղծելուց։