Ադրբեջանական իշխանությունները սահմանափակում են իրենց լրագրողների և լրատվականների խոսքի ազատությունը

Սեպտեմբերի 27֊ի ադրբեջանական կողմի նախահարձակ գործողություններից հետո, Ադրբեջանում չեն գործում կամ մասնակի են գործում պետական իշխանական քարոզչամեքենային հակասող լրատվականները, որպես օրինակ կարելի է նշել Meydan TV-ի աշխատանքի խափանումը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններն արգելափակել են նաև մի շարք սոցիալական ցանցեր։ Փաստացի ադրբեջանական կողմը ճնշում է գործադրում խոսքի ազատության վրա։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում միջազգային կառույցներին հետևողական լինել, թույլ չտալ խոսքի ազատության սահմանափակում և ճնշումներ լրագրողների վրա։