Հայաստանյան բոլոր լրատվականները համախմբվել են և աշխատում են մեկ միասնական սկզբունքով

Հայաստանյան բոլոր լրատվականները երեկվանից, հաշվի առնելով տեղի ունեցող իրադրությունը, աշխատում են առավել կազմակերպված, օպերատիվ՝ ներդնելով ողջ ներուժը։ Հայաստանյան հեռուստաալիքները երեկ արտակարգ ռեժիմով թողարկումներ էին ունենում ու պարբերաբար թարմացնում լրահոսը, նոր տեղեկատվության պարագայում անմիջապես եթեր մտնում ու հաղորդում վերջին լուրերը։  Բոլոր լրատվականները՝ անկախ քաղաքական հայացքներից, միավորվել էին մեկ նպատակի շուրջ՝ թշնամուն հաղթել նաև տեղեկատվական հարթակում՝ միավորելով ուժերը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շնորհակալություն է հայտնում բոլոր լրատվամիջոցներին՝ օպերատորներից, խմբագիրներից մինչև ղեկավարություն նման պրոֆեսիոնալ մոտեցման ու կազմակերպված աշխատանքի համար։ Կոչ ենք անում համախմբված մնալ։ #Հաղթելուենք։