Հորդորում ենք լրատվականներին օգտագործել և տարածել բացառապես ստուգված տեղեկատվություն

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, հաշվի առնելով սահմանային լարված իրավիճակը, հորդորում է լրագրողներին սկզբնաղբյուր օգտագործել ՀՀ ՊՆ, ՀՀ ՊԲ և ԱՀ ՊՆ, ԱՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրությունները։ Կոչ ենք անում լրատվականներին օգտագործել և տարածել բացառապես ստուգված տեղեկատվություն, չօգտվել ադրբեջանական կայքերից և ադրբեջանական տիրույթում տարածվող տեղեկատվությունը Հայաստանում չտարածել, ինչպես նաև հորդորում ենք չտեղադրել ու չտարածել հարվածների, պայթյունների վայրերի նկարները սոցցանցերում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են։

 

ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան

ԱՀ ՊԲ

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան