Ազատություն TV-ն շաբաթն ամփոփելիս կրկին չի անդրադարձել կրթության նախարարի հրաժարականի պահանջին

Ազատություն TV-ին, սեպտեմբերի 12-ի կիրակնօրյա թողարկմանն ամփոփելով շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, կրկին չի անդրադարձել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերին, առհասարակ, կրթության ոլորտին առնչվող իրադարձությունները շրջանցվել են։ Չի ներկայացվել նաև ՇՊՀ Ուսանողական խորհրդի պահանջը կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը։ Պահանջն է՝ փոխհատուցել ուսանողների վարձավճարների գոնե որոշակի մասը, ելնելով այն հանգամանքից, որ ուսանողը հեռավար դասերի արդյունքում հնարավորություն չի ունեցել ստանալ այն որակի կրթություն, ինչը կստանար ամենօրյա լսարանային դասերի ժամանակ։ Փոխարենը Ազատության TV-ին կրկին հյուրընկալել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Մարտի մեկի գործով դատավարության շուրջ տեղի ունեցող գործընթացների շուրջ զրուցելիս սլաքներն ուղղվեցին նաև Արթուր Վանեցյանին։ Անդրանիկ Քոչարյանը վերջինիս օրակարգը համարեց կեղծ, Հրայր Թամրազյանը չհակադարձեց։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դիտավորություն է նկատում․ իշխանության վարկանիշին վնասող իրադարձությունները, մասնավորապես, երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը Ազատություն ռադիոկայանը չի ներկայցանում։ Լրատվությունը պետք է լինի բազմակողմանի և ոչ ընտրովի։ Կոչ ենք անում լրագրողական սկզբունքները վեր դասել քաղաքական նախապատվություններից ու իրադարձությունները ներկայացնելիս առաջնորդվել հանրային շահով։