Էդուարդ Աղաջանյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել լրատվամիջոցների հասցեին

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անթույլատրելի արտահայտություններ է հնչեցրել լրատվականների հասցեին։

Էդուարդ Աղաջանյանի վիրավորական արտահայտություններն՝ ուղղված լրատվակամիջոցներին, անընդունելի են։ Ազատ մամուլի հետ նման ձևով խոսելը վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային։

Աշխատակազմի ղեկավարը Կառավարությավ թիվ 1 առանձնատան վերանորոգման ծախսերի հետ կապված լրատվական հրապարակումները համարել է ստահոդ, բայց իր տարածմած հերքման մեջ Էդուրադ Աղաջանյանն ինքը, որևէ հակափաստարկ և թիվ չի ներկայացրել։

Էդուարդ Աղաջանյանը որպես սուտ լուր է ներկայացրել այն հրապարակումը, որի համաձայն` կապալառու ընկերության ընտրության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Էդուարդ Աղաջանյանն այս դեպքում ևս որևէ հիմնավորում չի ներկայացրել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Էդուարդ Աղաջանյանին հարգել իր իսկ զբաղեցրած դիրքը և, լրատվականների գրառումները հերքելիս, չանցնել բարեկրթության սահմանը։